<<Տանձատափի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը գտնվում է Սյունիքի մարզի Տանձատափ գյուղում: Դպրոցը գործել է 1934 թվականից,որպես տարրական դպրոց:Ներկայիս շենքում տեղակայվել է 1948 թվականից և մինչև 1960 թվականը գործել է,որպես յոթնամյա դպրոց: 1960 թվականից մինչև 1981 թվականը դպրոցը գործել է , որպես ութամյա դպրոց: 1981 թվականից մինչև 1991թվականը դպրոցը միավորվել է Տաթևի միջնակարգ դպրոցին, դպրոցում ունենալով տարրական դասարաններ:1991թվականին դպրոցը վերակազմավորվեց, որպես դպրոց-մանկապարտեզ:2003թվականից մինչ այժմ դպրոցը գործում է, որպես հիմնական դպրոց: Այդ ժամանակահատվածում դպրոցում տնօրեն են աշխատել՝ 1948-1956թվ. Վահան Հարությունյան 1956-1973թվ. Վոլոդյա Հակոբյան 1973-1976 թվ. Սերյոժա Մինասյան 1977-1980 թվ. Հենրիկ Հարությունյան 1981-1991թվ. Անժելա Գրիգորյան / վարիչ/ 1991-2011թվ. Սավադ Աբրահամյան 2011թվականից մինչ այժմ դպրոցի տնօրեն է աշխատում Վիլեն Աբրահամյանը: